ՇԱՔԵ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մինչ գիտությունը կգտնի հարցի արմատային լուծում,
շաքարախ ունեցող մեր հայ մանուկների
ամենօրյա կարիքները իրողություն են

ՈՒՂԵՐՁ

Եթե յուրաքանչյուրս ունենա մեկ առարկա, և մենք փոխանակենք այն, մեզանից յուրաքանչյուրը կունենա մեկ առարկա: Եթե մենք ունենանք գաղափար, և մենք փոխանակենք այն, յուրաքանչյուրս կունենա երկու գաղափար:

-Չինական ասացվածք

Մինչ գիտությունը կգտնի հարցի արմատային լուծում, շաքարախ ունեցող մեր հայ մանուկների ամենօրյա կարիքները իրողություն են: Հայաստանում այսօր նրանք թվով ընդհամենը 570-ն են:

Այսօր, ինտերնետի շնորհիվ, հրավիրում եմ իմ շրջապատին, իմ ընկերներին և ամբողջ հանրությունը, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, համախմբվել «Շաքե» հիմնադրամի շուրջ և շարունակել մեր ազգին բնորոշ նվիրելու և կիսվելու ավանդույթը:

Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով երեխաներին ֆինանսական աջակցություն տրամադրել բժշկական գիտության վերջին նորարարություններից օգտվելու, այդ թվում ինսուլինային պոմպերի և հարակից պարագաների ձեռքբերման համար:

Հարգանքներով և խորին երախտագիտությամբ՝

«ՇԱՔԵ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր բժ. Սահակ ԴԱՇՅԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ