Կամավորներ

Կամավորության հիմունքները`

  • Կամավորությունը հիմնված է անձնական շարժառիթների և ընտրությունների վրա:
  • Կամավորությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, անկախ սեռից, տարիքից, ազգությունից, փիլիսոփայական կամ կրոնական պատկանելությունից, ֆիզիկական, սոցիալական, նյութական վիճակից:
  • Կամավորությունը կատարվում է բարոյական եւ մարդասիրական ձևով `հարգելով մարդու արժանապատվությունը:
  • Կամավորությունը հասարակության կարիքների համար պատասխանատու գործողություն է:
  • Կամավորությունը նպաստում է նախաձեռնությանը, ստեղծագործությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ հանրային մասնակցությանը: