Ուղերձ

Եթե յուրաքանչյուրս ունենա մեկ առարկա, և մենք փոխանակենք դրանք, մեզանից յուրաքանչյուրը կունենա մեկ առարկա: Եթե մենք ունենանք գաղափար, և մենք փոխանակենք դրանք,
յուրաքանչյուրս կունենա երկու գաղափար:

Չինական ասացվածք

  Մինչ գիտությունը կգտնի հարցի արմատային լուծում, շաքարախտով տառապող մեր հայ մանուկների ամենօրյա կարիքները իրողություն են: Հայաստանում այսօր նրանք թվով ընդհամենը 570-ն են:

  Այսօր, ինտերնետի շնորհիվ, հրավիրում եմ իմ շրջապատին, իմ ընկերներին և ամբողջ հանրությունը, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, համախմբվել «Շաքե» հիմնադրամի շուրջ և շարունակել մեր ազգին բնորոշ նվիրելու և կիսվելու ավանդույթը:

  Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով երեխաներին ֆինանսական աջակցություն տրամադրել բժշկական գիտության վերջին նորարարություններից օգտվելու, այդ թվում ինսուլինային պոմպերի և հարակից պարագաների ձեռքբերման համար:


Հարգանքներով և խորին երախտագիտությամբ՝
«ՇԱՔԵ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր բժ. Սահակ ԴԱՇՅԱՆ



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաքարախտի Համաշխարային օրը
Նոյեմբերի 14-ը Շաքարախտի Համաշխարային օրն է:

  Շաքարախտի Համաշխարհային օրը, որը կազմակերպում է Շաքարախտի Միջազգային ֆեդերացիան (IDF) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ, շաքարախտի իրազեկման աշխարհում ամենախոշոր քարոզարշավն է: Այն մեկնարկել է 1991 թ.:
  Շաքարախտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 14-ին: Այս ամսաթիվը ընտրվել է այն պատճառով, որ Frederick Banting- ի ծննդյան օրն է, ով, ինչպես և Charles Best- ը, առաջին անգամ մշակել է 1922 թ. Ինսուլինի հայտնաբերման տեսությունը: