Տիպ 1 շաքարախտ
Տիպ 1 շաքարախտ

Տիպ 1 շաքարախտը քրոնիկ, աուտոիմինային հիվանդություն է (այսինքն, մարմինը համարում է իր սեփական  բջիջները որպես օտար և ոչնչացնում է դրանք), որը բնութագրվում է ինսուլինի արտադրության դադարով: Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի արտադրած հորմոն է և անհրաժեշտ է արյան մեջ առկա գլյուկոզայի էներգիայի վերափոխման համար: Ինսուլինի դադարեցումը հանգեցնում է արյան մեջ շաքարի կուտակմանը, որը կոչվում է հիպերգլիկեմիա: Այնուհետեւ մարմինը և նրա օրգանները այլևս չեն ստանում «վառելիքը», որն անհրաժեշտ է պահպանելու իրենց գործունեությունը, քանի որ շաքարը մնում է արյան մեջ: Տիպ 1 շաքարախտի  ախտանիշները երբեք պետք չէ անտեսել: Չշտկված հիպերգլիկեմիան կարող է մահացու լինել մի քանի օրվա ընթացքում:

Տիպ 1 շաքարախտը երևան է գալիս  մանուկների, պատանիների կամ երիտասարդ դեռահասների մոտ: Ախտորոշումը հնարավոր է նաև մեծահասակների մոտ, սակայն հազվադեպ: Մինչ օրս տիպ 1 շաքարախտը չի կարող ոչ կանխարգելվել, ոչ էլ բուժվել: Տիպ 1 շաքարախտը կապված է ինսուլին արտադրող բջիջների ոչնչացման հետ, սակայն բուն պատճառը դեռ հայտնի չէ: Հիվանդ երեխաների մեծամասնությունը չունեն հիվանդություն ունեցող ընտանիքի անդամներ: