ԲԱՐԵՐԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Բարեգործությունը դրսևորվում է այլոց բարեկեցության համար անշահագրգիռ գործողությունների կատարման մեջ: Այն ներշնչում է նվիրելու և կիսվելու ավանդույթը, որն անհրաժեշտ է որակյալ կյանքի համար:
Որպեսզի բարեգործությունը, որպես արժանիք, պահպանի հասարակության հարգանքը և վստահությունը, և ներկայիս ու ապագա բարեգործները լիարժեք վստահություն ունենան մեր կազմակերպության և նրա առջև դրված նպատակների հանդեպ, մենք հայտարարում ենք, որ ցանկացած բարեգործ ունի հետևյալ իրավունքները.
- ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՄՏԱԴԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՆՐԱՆՑ ԵՆՔ ԴԻՄՈՒՄ:
- ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻ:
- ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։
- ՍՏԱՆԱԼ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ, ՈՐ ԻՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ:
- ՍՏԱՆԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ:
- ՍՏԱՆԱԼ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ, ՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՄԲ:
- ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՆ:
- ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ. ԿԱՄԱՎՈՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
- ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՅՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԱՅԼՈՑ ՀԵՏ ԿԻՍԵԼ:
- ԱԶԱՏՈՐԵՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԵՎ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՃՇՄԱՐՏԱՑԻ, ԱԶՆԻՎ և ԱՄՓՈՓԻՉ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ:
Մշակվել է ամերիկյան «American Association of Fund Raising Counsel (AAFRC) Association for Healthcare Philanthropy (AHP)Council for the Advancement and Support of Education (CASE)»-ի կողմից
«ՇԱՔԵ» հիմնադրամի կողմից ընդունվել է 2018թ. նոյեմբերին: