
Որպեսզի երեխաները շաքարախտի մասին կեղծ կարծրատիպերի
անարդարացի զոհ չդառնան , կարևոր է իմանալ փաստերը:
Առասպելներ | Իրողություն | Բացատրություններ |
«Դու շաքարախտ ունես, որովհետև շատ ես շաքար կերել»: | ՍԽԱԼ Է. Տիպ 1 շաքարախտի և շատ քաղցրավենիք ուտելու միջև չկա ոչ մի կապ: |
Տիպ 1 շաքարախտով հիվանդների ենթաստամոքսային գեղձը այլևս ինսուլին չի արտադրում, ինչը բերում է արյան մեջ շաքարի կուտակման (հիպերգլիկեմիա): |
«Շաքարախտը գեր մարդկանց հիվանդություն է»: | ՍԽԱԼ Է |
Նախ, Տիպ 1 շաքարախտը կապ չունի սնվելու հետ: Ավելին, քաշի կորուստը տիպ 1 շաքարախտի նախանշաններից է, քանի որ երեխայի բջիջները չեն ստանում շաքարից արտադրված էներգիան: Եվ ի վերջո, կարևոր է հասկանալ, որ տիպ 1 և տիպ 2 շաքարախտները, ունենալով նույն ախտանշանը (հեպերգլիկեմիա), ունեն բոլորովին տարբեր պատճառներ: |
«Տիպ 1 շաքարախտ ունեցող կանայք չեն կարող երեխա ունենալ» | ՍԽԱԼ Է. Տիպ 1 շաքարախտ ունեցող կանայք կարող են ունենալ առողջ երեխա: | Ուղղակի ամուսինները ավելի ջանասեր պիտի լինեն շաքարախտի հսկողության հարցերում: |
«Շաքարախտով հիվանդ երեխաները պետք է սահամանափակեն ֆիզիկական ակտիվությունը» | ՍԽԱԼ Է. Թե շաքարախտով հիվանդների համար, թե առողջ երեխաների համար շատ կարևոր է ունենալ ակտիվ ապրելակերպ | Շաքարախտով հիվանդ երերխաները և դեռահասները կարող են զբաղվել ցանկացած սպորտաձևով այն պայմանով, որ իրենց սնունդը և ներարկած ինսուլինը համապատասխանեցվեն օրվա ֆիզիկական ակտիվությանը: Շատերը չգիտեն, որ ֆուտբոլի աստղ Պելեն մանուկ հասակից ունի շաքարախտ: |