Բարեգործական աճուրդի Պայմաններ

Աճուրդը կմեկնարկի առցանց եղանակով, ս.թ.մայիսի 19-ին, ժամը 00:00-ին և կավարտվի հունիսի 1-ին ժամը 12-ին:

Մեկնարկային գինն է 1.300.000 Դրամ (Մեկ միլիոն երեք հարյուր հազար):

Մասնակցության տոմսի արժեքն է 2000 Դրամ (Երկու հազար):

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են գնել տոմսը այստեղ, իսկ հետո գրանցվել այստեղ և էլեկտրոնային եղանակով կստանան մասնակցի վկայականը:

Հայտ ներկայացնող մասնակիցը մուծում է նախավճար այստեղ, որը համապասխանում է մեկնարկային գնի հինգ տոկոսից նվազ՝ 50.000 Դրամ (Հիսուն հազար): Նախավճարը ենթակա է հատուցման չհաղթած մասնակիցներին աճուրդի ավարտից առավելագույնը 30 օրվա ընթացքում :

Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը հրապարակվում է հիմնադրամի  ինտերնետ կայքին մեկ շաբաթվա ընթացքում:

«ՇԱՔԵ» բարեգործական հիմնադրամ