Ճամբար շաքարախտ ունեցող երեխաների համար
Ճամբար շաքարախտ ունեցող երեխաների համար

Որոշ հիվանդություններ, ինչպիսին է շաքարախտը, հատուկ ուշադրություն, ամենօրյա խնամք ու բուժում են պահանջում: Դա սահմանափակում է այդ երեխաների մուտքը հանգստյան տներ և ճամբարներ, հատկապես ամենաերիտասարդների համար:

Շաքարային դիաբետով ապրող երեխաների համար հատուկ նախատեսված ամառային ճամբարները թույլ են տալիս երեխաներին և դեռահասներին զվարճանալ և զարգանալ ուրախ, ապահով միջավայրում: Այդ ճամբարներում շաքարախտը նորմ է, իսկ միջոցառումները կազմակերպվում են խնամքի և բուժման շուրջ: Երեխան գիտակցում է, որ դիաբետի դեմ պայքարում ինքը միայնակ չէ, և ճամբարը հեշտացնում է հիվանդության փաստի ընդունումը:

Այնտեղ սովորեցնում են շարժվելու հաճույքն ու հիվանդության հետ ապրելու համար անհրաժեշտ մոտիվացիան: Դաստիարակները, ովքեր հաճախ իրենք էլ են ապրում շաքարախտով, օրինակ են ծառայում, իսկ ընկերները կիսում են իրենց փորձը, վախերը կամ իրենց խորհուրդները՝ ավելի լավ վերահսկելու իրենց շաքարախտը: Ժամանցային ծրագրերին փոխարինում են խնամքի ծրագրերը, որոնք վերահսկվում են բուժքույրական անձնակազմի կողմից:

Շաքարախտով հիվանդ երեխաների առաջին ճամբարը կազմակերպվել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգում 1925 թ. ընդամենը 4 հիվանդ երեխայի համար։

Հետագայում ճամբարներն ավելացել են, տարածում են գտել նաև Եվրոպական մի շարք երկրներում։