
Այս տարվա մարտի 26-ին մեր ամերիկաբնակ բարերար Արմեն Վարդանյանը Facebook-ում հայտարարել էր դրամահավաք «Help For Children With Diabetes» ՀՀ դիաբետով հիվանդ երեխաների համար Glucagon դեղամիջոցի ձեռք բերման համար:
Դրամահավաքի ավարտին ունենք անհրաժեշտ գումարի կեսը՝ 5700$:
Նկարում պատկերված պատկառելի կինը իմ 90-ամյա մայրն է, Գոհարիկ Մարտիրոսի Դաշյանը։
Հետին պլանում կախված է 1956 թվականին նրա կողմից գործված գորգը։ Նա համարյա այնքան տարեկան է, որքան ես և անգնհատելի արժեք ունի իմ ընտանիքի համար։
Չնայած դրան, մայրս և ես որոշել ենք այն դնել աճուրդի, որից ստացված ամբողջ գումարը կտրամադրվի հայ դիաբետիկ երեխաներին գլյուկագոնով ապահովելու ծրագրին։
Աճուրդը կմեկնարկի առցանց եղանակով, ս.թ.մայիսի 19-ին, ժամը 00:00-ին և կավարտվի հունիսի 1-ին ժամը 12-ին:
Ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը:
Աճուրդի Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ
Հարգանքներով և երախտագիտուփյամբ՝
«ՇԱՔԵ» Հիմնադրամի հիմնադիր
բժ.Սահակ ԴԱՇՅԱՆ