Գրքերի բարեգործական վաճառք
Գրքերի բարեգործական վաճառք

Մենք ուրախ ենք հայտնել, որ Արմեն Գասպարյանը, գրող, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև բարերար, իր հինգ գրքերի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը փոխանցում է «Շաքե» բարեգործական հիմնադրամին:

 

«Ալեքսանդրոպոլյան եռապատումը» գրքերի շարք է արձակի ժանրից՝ բաղկացած առանձին երեք գրքերից, որոնք միավորված են գրական վերակառուցման ընդհանուր գաղափարով՝ հիմնված ավերված քաղաքի իրական պատմության և փաստերի վրա, որը դարձավ Խորհրդային Միության փլուզման խորհրդանիշը։ (30 000 Դրամ)

 

1. Եռապատման առաջին գիրքը, «Իմ Աստղիկի հուղարկավորությունը»-ն է, որը արժանացել է Սլավոնական միջազգային գրական «Ոսկե ասպետ» մրցանակաբաշխության «Արձակ» անվանակարգում բարձրագույն «Գրան Պրի» մրցանակին։ (Ռուսաստան, 2018թ.)

 

2. Հաջորդ գիրքը թանկագին նվեր է,որը կոչվում է «Հեռախոս Բաբո»։ Այն հպումն է հսկա գերդաստանի մեծ ընտանիքին՝ մեծ ու փոքր անկեղծություններով, տխուր ու ուրախ կենցաղով, անփոխարինելի կորուստներով և ամենօրյա երկրային հերոսություններով պարուրված։ Ընտանիքի անդամները տխրության և ուրախության, կյանքի ու մահվան իրական մարդիկ են՝ բրիտանական ոճի կոստյումներով , գիշերային հասարակ ներքնազգեստներով։

 

3. «Քաղաքային կինոմեխանիկի հայելին» եռապատման եզրափակիչ մասն է, զարմանալի քաղաքի չփակված դուռն է , քաղաքի հին ճակատն է՝ նոր պատուհաններով, փլուզված տների դեռ չնստած փոշով, գոյություն չունեցող պատերի ուրվականով, որոնք ամրացված են հին ֆիլմերի, իրական հիշողությունների և վավերագրությունների շաղախով։

 

4. «Վանական խաչը» մեծ ընտանիքի տոհմական անունն է և պատմությունն է այն մասին, թե ինչպես են տանում այդ խաչը խորհրդային իրականության միջով, թե ինչպես է այն կառչում դարաշրջանի զարդարանքից, խանգարում քայլելուն, դուրս մնում կողքերից և ուշադրություն գրավում։ Բայց վերջիվերջո թաքնված էր հիշողության քողով.... (10 000 Դրամ)

 

5. «Քյոնիգսբերգի վերջին աշունը» վեպը Հայրենական մեծ պատերազմի մինչև այսօր ցավագին թեմայի մի մասն է, ընդ որում ցավի այն մասի, որը գիտակցորեն երկար ժամանակ սղոցվում էր՝որպես պատառոտված մեծ կտավի եզր։ Իրադարձությունները ծավալվում էին բրիտանական զորքերի կողմից ռմբակոծված և խորհրդային զորքերի կողմից գրավված գերմանական նախկին հողում անմիջապես պատերազմից հետո և կառուցված էին հաղթողի ու պարտվողի փոխհարաբերությունների շուրջ։ (10 000 Դրամ)

 

Դուք կարող եք պատվիրել գրքերը մեր կայքում, «Նվիրաբերել» բաժնում, կամ Ա. Գասպարյանի գրական գործակալ Նորայր Հովհաննիսյանի միջոցով (հեռ. +374 94567587):

Խնդրում ենք նշել.

- Գումարը

- Գրքի անվանումը

- Կոնտակտային տվյալներ (Անուն և Ազգանուն, էլ.փոստ, Հեռ.)

- Հասցեն առաքման համար (անվճար Երևանում, լրացուցիչ վճար այլ քաղաքներում):

 

Հավաքված միջոցներն ուղղվելու են շաքարային դիաբետով հիվանդ հայ երեխաների ամառային ճամբարի կազմակերպմանը։

Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին աջակցության և օգնության համար, քանի որ յուրաքանչյուր նվիրատվություն մեծ արժեք և նշանակություն ունի շաքարախտով հիվանդ երեխայի համար: